Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՉԱՓԱՎՈՐ ԻՍԼԱՄԱԿԱՆՆԵՐԸ



Արտահերթ ընտրություններն անցել են այս տարվա գարնանը երկիրը համակած հակակառավարական հուզումներից հետո: Ի հեճուկս ընտրությունները բոյկոտելու որոշ քաղաքական ուժերի կոչերի, գրանցվել է ընտրողների ավելի բարձր մասնակցություն, քան 2007 թվականին: Ընտրությունների ընթացքին հետևած տեղացի և օտարերկրյա շուրջ 4.000 դիտորդներ հայտարարել են, որ խախտումներ չեն արձանագրվել, իսկ լրատվամիջոցները հավասարաչափ ու արդար են լուսաբանել նախընտրական քարոզարշավը:

Չափավոր իսլամականներն անցած ամիս համոզիչ հաղթանակ տարան նաև «արաբական գարնան» արդյունքում Թունիսում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում:

Խորագիր՝ Նորություններ


28/11/2011