Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԸ



Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում միշտ կիրականացվի պարտադիր ժամկետային ծառայության զորակոչ, ինչը հնարավորություն կտա պատերազմի դեպքում ունենալու մոբիլիզացիոն ռեզերվ, սակայն զորակիչիկների թիվը տարեցտարի կնվազի և, ի վերջո, պարտադիր ժամկետային ծառայության կզորակոչվեն միայն նրանք, ովքեր կցանկանան հետագայում դառնալ պայմանագրային զինծառայողներ կամ ընդունվել բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ:

ՌԴ նախագահը հայտնել է, որ ժամանակի ընթացքում աստիճանական անցում է կատարվելու «80:20» տոկոսային հարաբերակցությանը, երբ հինգ զինծառայողից չորսը կլինեն պայմանագրային, իսկ մեկը` պարտադիր ժամկետային զինծառայող:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/11/2011