ԼՈՆԴՈՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Մեծ Բրիտանիան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դադարեցրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների վերաբերյալ պայմանագրով նախատեսված տեղեկատվության տրամադրումը Ռուսաստանին, որը դեռ 2007 թվականին միակողմանիորեն դադարեցրել էր իր անդամակցությունը պայմանագրին` պահանջելով վերջինիս վերախմբագրված տարբերակը: Լոնդոնը հայտարարել է, որ նման իրավիճակը, երբ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները պայմանագրի անդամ մյուս 29 պետությունների նկատմամբ, չի կարող հավերժ շարունակվել:
Մեծ Բրիտանիայի այս քայլը հետևեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի սահմանների մոտ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի տեղակայման դեպքում Մոսկվան անմիջապես կգործարկի հրթիռային հարձակման վտանգի ազդարարման Կալինինգրադի ռադիոլոկացիոն կայանը, և զինված ուժերի հրամանատարությանը հանձնարարեց մշակել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ինֆորմացիոն ու ղեկավարման համակարգերը չեզոքացնող միջոցառումներ, ինչպես նաև ուժեղացնել Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների հակահրթիռային պաշտպանությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական