Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



Մարտի 25-ին  4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։

Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների և մարտական խնդիրների ճշգրիտ կատարման վերաբերյալ։

Խորագիր՝ Նորություններ


26/03/2021