ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՐԱԳ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով` «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով մարտի 26-ին ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության նիստերի դահլիճում ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ կենտրոնական բանկի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, թվով 10 կառուցապատողների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ի շահ շահառու հանդիսացող զինծառայողների:
Խորագիր՝ Նորություններ