ՍՏՈՒԳՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ստուգվել է մարտական պատրաստության կազմակերպման գործընթացը։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանին, ըստ ուղղությունների, ներկայացվել են զորատեսակների և հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստության, թիկունքային և սպառազինության ծառայությունների կազմակերպման, մարտական հերթապահության իրականացման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման ընթացիկ աշխատանքները։ Զորամիավորման հրամանատարությունը ցուցումներ է տվել բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։