ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշմամբ՝ 2020 թ.. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները, մինչև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» շահառու դառնալը, ոչ ավելի, քան 6 ամիս, օգտվում են ամսական 300000 դրամի չափով աջակցությունից:
Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով.
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (երկու կողմից),
- սոցիալական քարտի համարը (ՀԾՀ),
- հիվանդության էպիկրիզի պատճենը,
41-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը (երկու կողմից),
- հեռախոսահամարը,
- բնակության հասցեն:
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված այն զինծառայողները, ովքեր արդեն ներկայացրել են վերոնշյալ փաստաթղթերը, կարող են դիմել բնակության վայրում գործող ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ»:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել socmed@mil.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:
Խորագիր՝ Նորություններ