Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԵՎԱԿԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ



Զորատեսակի ստեղծման հրամանագիրը դեռևս 1705 թվականին (նոր տոմարով նոյեմբերի 27-ին) ստորագրել է Պետրոս Մեծը: 1996 թվականից այն համարվում է զորատեսակի օրը:

Ռուսական զինված ուժերի վերազինման պետական ծրագրով առաջիկա տարիներին ՌԴ ծովային հետևակը կստանա մի քանի հազար միավոր նոր սպառազինություն` հրաձգային զենքերից մինչև արդիական զրահատեխնիկա: Ռազմածովային նավատորմի էլիտան համարվող այս զորատեսակի կազմում ընդգրկված են երեք բրիգադ և երկուական գունդ ու առանձին գումարտակներ, որոնք հարյուր տոկոսով համալրված են ու սպառազեն և ցանկացած պահի կարող են սկսել տրված առաջադրանքի կատարումը:

Խորագիր՝ Նորություններ


28/11/2011