Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



Դա տեղի կունենա այն դեպքում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը չարձագանքի ՌԴ սահմանների մերձակայքում հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրիչների տեղակայման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը: Հայտարարելով այս մասին, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հստակեցրել է, որ խնդիրը կարող է վերաբերել նաև Մոսկվայի՝ Աֆղանստանի նկատմամբ որդեգրած քաղաքականությանը:

Ռոգոզինը հայտարարել է, թե Արևմուտքը Ռուսաստանի կարծիքը հաշվի կառնի միայն այն ժամանակ, «երբ ի դեմս նրա կտեսնի տերության, որն իր հնարավորությունները պլանավորում է՝ հաշվի առնելով ռազմավարական հավասարակշռությունը և կարող է ագրեսորին կամ ագրեսորների խմբին հասցնել անհրաժեշտ հարվածը»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/11/2011