ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԵՐԽՈՒԺԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
Դեղին ծովում Հարավային Կորեայի սկսած զորավարժությունները, որոնք համընկան Յոնպհենդ կղզու մոտ երկու պետությունների միջև հրետանու կիրառմամբ միջադեպի տարեդարձին և նպատակ ունեն մոդելավորել Հյուսիային Կորեայի կողմից հերթական հրթիռահրետակոծման դեպքում ստեղծվելիք վիճակն ու զորքերի գործողությունները, Սեուլը որակել է որպես Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության տարածք ներխուժելու դավադրության մի մաս և պատերազմ հրահրելու փորձ: Ըստ այդմ, պաշտոնապես հայտարարվել է, որ երկրի բանակը «պատրաստ է մոխրակույտի վերածել դավաճանների խմբակին», եթե թեկուզ մեկ կրակոց ուղղվի Հյուսիսային Կորեայի տարածքին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական