Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՕրերս հերթական երդման արարողությունն իրականացավ Տավուշ աշխարհի զորամասերից մեկում։ Շուրջ երկու տասնյակից ավելի նորակոչիկներ երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայրենիքին ու լինել տերը, պաշտպանն ու պահապանը իրենց վստահված սահմանի։

Հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը տղաներին շնորհավորեց հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթեց բարի, անփորձանք և խաղաղ ծառայություն։ Նորակոչիկներին շնորհավորեցին նաև շտաբի պետ, փոխգնդապետ Արմեն Բալասյանը և հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Սերգեյ Ավանեսովը։

-Ոտք եմ դրել զորամաս այն գիտակցումով, որ Հայրենիքը թանկ է, անգին է, ամենակարևորն է,- ասաց նորակոչիկ Արմեն Մարտիրոսյանը:

ԵՐԴՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ-Բոլորս էլ առավել պատասխանատվությամբ ենք լցվել,- ընկերոջ խոսքն է շարունակում նորակոչիկ Գեւորգ Ասատուրովը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆ

Ավագ սերժանտ

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ազգային բանակ


08/04/2021