Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 2-ին ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Սեյրանի Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` «Ոսկե արծիվ» շքանշանների հանձնումով։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի  սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Նարեկ Հովհաննիսյանն ու Թովմաս Թովմասյանն ակտիվ մասնակցություն են ունեցել ԱՀ պետական սահմանի մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում՝ հասցնելով ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև նաեւ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին Տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ազգային բանակ


08/04/2021