2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2021թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին, առաջարկել արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, հրահանգներ է տվել արձանագրված թերացումների շտկման և ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը պարգևներ է հանձնել մարտական գործողությունների ընթացքում արիություն ցուցաբերած և ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: