ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Ապրիլի 13-ից 14-ը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ:
Առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ` դրանց լուծման համար: Մարզումների ընթացքում կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների ղեկավարման հմտությունները, տարբեր իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները: