Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ



Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ:

Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանով գործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ:

Զորավարժությանը հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել հայ խաղաղապահների գործողություններին:

Խորագիր՝ Նորություններ


22/04/2021