5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Անձնակազմի պատրաստության և մասնագիտական գիտելիքների ստուգման, մարտական իրավիճակներում հրամանատարների արագ կողմնորոշման և ճշգրիտ որոշումների կայացման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ:
Զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․ Թումանյանի ղեկավարությամբ անցկացված մարզումների շրջանակում ծավալվել են կառավարման կետեր, ճշգրտվել են նախնական խնդիրները, ստուգվել անձնակազմի գործողությունները: