ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն ամրապնդելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: