Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ստորաբաժանումների կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ,  ճշգրտվել են հաստիքային և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության կազմակերպման հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


29/04/2021