ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ-ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ:
Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը: