ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Սպայական անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, թիկունքային և այլ միջոցներով փոխգործակցության արդյունավետ կազմակերպման նպատակով 5-րդ զորամիավորումում մայիսի 3-ին անցկացվել է մասնագիտական խմբերի հավաք-պարապմունք։
Պարապմունքի ընթացքում արծարծվել են նաև զորամասերում առօրյա ծառայողական խնդիրների կազմակերպման հետ կապված հարցեր։