Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԱԿԱՆ ԴՐՈՇ` ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ



Իրանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած ֆինանսական պատժամիջոցների դեմ բողոքող ցուցարարների բազմությունը` հիմնականում ուսանողներ, երեկ կեսօրին գրավել ու բառացիորեն ավերել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկու շենքերը, կոտրել պատուհաններն ու գույքը, փողոց նետել դիվանագիտական գրագրությունը, տիրացել է գաղտնի փաստաթղթերի և պատանդ վերցրել դեսպանատան վեց աշխատակցի, ինչպես նաեւ այրել է Բրիտանիայի դրոշն ու փոխարենը շենքի վրա ամրացրել Իրանի պետական դրոշը:

Ոստիկանությունը, որը չէր միջամտում անկարգություններին, շուտով ազատել է պատանդներին, սակայն ցուցարարները, չընկրկելով անգամ արցունքաբեր գազ կիրառած ոստիկանության առջև, կարողացել են երկրորդ անգամ ներխուժել շենք:

Դեսպանատան մոտ հուզումները դադարել են երեկոյան, երբ ոստիկանությունը վերջնագիր է ներկայացրել ցուցարարներին:

Եվրոպական մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանը դատապարտել են տեղի ունեցածը և Իրանի իշխանություններից պահանջել ապահովել երկրում աշխատող դիվանագետների անվտանգությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


30/11/2011