Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ



Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թթ.. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար  մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց:

Մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատ­կությունների և օրենսդրության վերա­բերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Թումասյանը:

Դասընթացի անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների, պատճառահետևանքային կապի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


05/05/2021