Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Մայիսի 5-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ:

Պարապմունքները միտված էին հաստիքային զենքի տիրապետման հմտությունների և կրակի վարման արդյունավետության բարձրացմանը, մարտավարական բարդ պայմաններում զինծառայողների գործողությունների կատարելագործմանը:

Հատուկ վարժասարքի կիրառմամբ զինծառայողները կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ:

Խորագիր՝ Նորություններ


05/05/2021