ՉԻՆԱՍՏԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱՄՆ-ԱՎՍՏՐԱԼԻԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
Պեկինի զայրույթի պատճառը համաձայնագրի այն կետերն են, որոնցով նախատեսվում է ավելացնել Ավստրալիայում ամերիկյան զորախմբի անձնակազմը, ինչպես նաև կանաչ մայրցամաքում տեղակայել ռազմավարական B-52 հրթիռակիր ռմբակոծիչներ, F/A-18 Hornet կործանիչ-ռմբակոծիչներ և C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ:
ԱՄՆ-ը համաձայնագրի կնքումը բացատրում է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական