ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Ստուգվել են հրամանատարական կազմի՝ կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները։