ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 11-ին խաչքար է բացվել՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։
Խաչքարը տեղադրվել է ԶՈւ պահեստազոր արձակված մի խումբ զինծառայողների նախաձեռնությամբ՝ որպես հարգանքի տուրք իրենց զոհված ընկերների։
Խաչքարի օծման արարողությունը կատարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։