ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԴԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Այսօր, առավոտյան 10.00-ին նոր զորատեսակի հրամանատարական կետի առաջին հերթափոխն ընդունեց մարտական հերթապահությունը: Այստեղ է իրականացվելու հրթիռային հարձակման վտանգի ազդարարման, հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, տիեզերական տարածքի վերահսկման, արհեստական արբանյակների արձակման ու ղեկավարման ուժերի և միջոցների ղեկավարումը: Նոր զորատեսակը ստեղծվել է ՌԴ տիեզերական զորքերի և օդատիեզերական, հակօդային ու հակահրթիռային պաշտպանության զորքերի օպերատիվ ռազմավարական հրամանատարության հիմքի վրա:
Զորատեսակի խնդիրը հավանական հակառակորդի արձակած բալիստիկ հրթիռները ոչնչացնելն է, ինչպես նաեւ հետևելով տիեզերական տարածությանը, բացահայտել տիեզերքում և տիեզերքից Ռուսաստանին սպառնացող վտանգները և անհրաժեշտության դեպքում պատասխանել` իրականացնելով տիեզերական ապարատների արձակումը:
Օդատիեզերական պաշտպանության զորքերում ամեն օր մարտական հերթապահություն կիրականացնեն շուրջ երեք հազար զինվորական ու քաղաքացիական ծառայող:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական