2012-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ռազմանավերն ու սուզանավերը 2012 թվականին ոչ միայն կշարունակեն իրենց առջև դրված խնդիրների կատարումը Համաշխարհային օվկիանոսում, այլև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Նորվեգիայի հետ կմասնակցեն ութ համատեղ զորախաղերի, որոնց անցկացման ժամկետներն ու ձևաչափը ներկայումս ճշգրտվում են դիվանագիտական խողովակներով:
Համաշխարհային նավագնացության անվտանգության ապահովման նպատակով 2012 թվականին կշարունակվի նաև ռուսական ռազմածովային ուժերի մշտական ներկայությունը Ադենի ծոցում ու Աֆրիկյան Եղջյուրի շրջանում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական