Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է



ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԷՀայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված ադրբեջանական սադրանքներից հետո մայիսի 18-ի առավոտյան փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։

Թե՛ Սյունիքի և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով հայկական զինված ուժերը իրադրությունը լիարժեք վերահսկում են։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը՝ մայիսի 19-ին։

ՀՀ զինված ուժերը, կարևորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը և հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2021