ՊԱԿԻՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԿՐԱԿԵԼ ՆԱՏՕ-Ի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Երկրի իշխանությունները թույլատրել են զինվորներին ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից սպառնալիքի որևէ դրսևորում նկատելու դեպքում, առանց հատուկ հրամանի, կրակ բացել:
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվեզ Կայանին հայտարարել է, որ պակիստանյան զինվորների նկատմամբ ցանկացած ագրեսիա այլևս կհանդիպի «ողջ ուժով պատասխանի, առանց հաշվի առնելու դրա գինն ու հետևանքները» և ընդգծել, որ նոյեմբերի 26-ի պես միջադեպերի ժամանակ զինվորները չպետք է կրակ բացելու վերաբերյալ հատուկ հրամանի սպասեն: «Վստահ եղեք, որ մենք ագրեսորին թույլ չենք տա հանգիստ հեռանալ»,-երկրի զինված ուժերին ուղղած իր ուղերձում հավաստիացրել է գեներալը և նշել, որ հպարտանում է այն զինվորներով, ովքեր իսկույն պատասխան կրակ են բացել բոլոր միջոցներից, այդ թվում նաև` հրետանուց, ու եթե կապի համակարգը լավ գործեր, և բարձր հրամանատարությունը հասկանար, թե իրականում ինչ է կատարվում, մարտի ելքը կարող էր բոլորովին այլ լինել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական