ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ
5-րդ զորամիավորման նորանշանակ ավագ գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հոգևոր զրույց է անցկացրել զինծառայողների հետ։
Նա ներկայացրել է հոգևորականների դերն ու նշանակությունը բանակում ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ։ Օրինակ է բերել Արցախյան 44-օրյա պատերազմը, երբ վերջիններս իրենց ներկայությամբ և մասնակցությամբ ոգևորել են թշնամու դեմ կռվող մեր մարտիկներին։ Ավագ գնդերեցը պատասխանել է զինծառայողներին հուզող հարցերին, քննարկել տարբեր թեմաներ։