«ՔԱՇԱԹԱՂԸ՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»
Օրերս Երևանում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, «Յոթ սարի հետևում» մրցույթ-փառատոնի շրջանակներում, բացվեց Զոհրաբ Ըռքոյանի՝ «Հայկական Քաշաթաղ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ «Քաշաթաղը՝ լուսանկարներում»։ Այն նվիրված է Բերձորի ազատագրման 29-ամյակին։ Ցուցահանդեսը տևելու է մինչեւ մայիսի 28-ը։ Ի դեպ, ցուցասրահում հանդես կգան Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի պարուհիները (պարուսույց՝ Աննա Մովսեսյան) և երգչախումբը (ղեկավար՝ Հասմիկ Գրիգորյան), ինչպես նաև՝ Երևանի «Փիրումյան» պարային ստուդիայի սաները՝ պարուսույց Ռուզաննա Փիրումյանի ղեկավարությամբ։ Ի դեպ, ցուցահանդեսն ուղեկցվում է դասախոսություններով՝ նվիրված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմությանը։