Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«44 ՕՐ». ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ



«44 ՕՐ». ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՕրերս մայրաքաղաք Երևանի սրտում՝ Հայաստանի պատմության թանգարանում, հետաքրքիր մի ծրագիր իրականացավ. թանգարանային գիշերվա շրջանակում բացվեց լուսանկարների ցուցադրություն, որը նվիրված էր 44-օրյա պատերազմին: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ ծանոթանալու մեր օրերի հերոսներին ու նրանց սխրանքներին: Ցուցահանդեսը կազմակերպել են Երևանի պատմության թանգարանը և Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Հավաքածուն բացառիկ պատմություն է հերոսացած հայ զինվորի ու սպայի քաջագործությունների, թիկունքայինների մեծ ու փոքր սխրագործությունների, օտարերկրյա քաղաքների փողոցներում ու հրապարակներում «մարտնչող» հայկական սփյուռքի մասին: Ներկայացված են նաև ճակատից բերված իրեր, որոնք այսօր դարձել են ոգեղեն մասունք ապրողներիս համար: Լուսանկարները ուշագրավ են նաև նրանով, որ դրանք լուսանկարել են հենց իրենք՝ զինվորները, իրենց բջջային հեռախոսներով:

Մոտ 50-ի հասնող լուսանկարների մեծ մասը հավաքել ու ցուցադրության են ներկայացրել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Բանակ և հասարակություն


27/05/2021