ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԽՈՒՄԲ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ
Ալմա-Աթայի մարզում հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում ոչնչացվել է հինգ ահաբեկիչ, որոնք հրաժարվելով հանձնվել, ամրացել էին Բորալդայ գյուղի բնակելի տներից մեկում: Փոխհրաձգության ընթացքում զոհվել է հատուկ ծառայությունների երկու աշխատակից:
Ղազախստանի դատախազությունը հայտարարել է, որ ոչնչացված գրոհայինները նոյեմբերի 8-ին սպանել էին ոստիկանության երկու աշխատակցի և ծրագրում էին մարզում իրականացնել նոր ահաբեկչություններ:
Խորագիր՝ Նորություններ