ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«Վանաձոր» կամավորական ջոկատի նախաձեռնությամբ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Զորամիավորման հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ջոկատի մարտիկներին՝ իրենց նվիրումի և 2020 թ․ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած պատերազմում հանրապետության հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությանը ակտիվորեն մասնակցելու համար: