ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2021 թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.
ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021 թ. հուլիսի 1-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:
Խորագիր՝ Նորություններ