Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



5-րդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին։

Խորագիր՝ Նորություններ


04/06/2021