Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ «ԼՐՋՈՐԵՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է» ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՈՎ



Գերմանիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովուրդն արժանի է, որպեսզի իշխանությունները կազմակերպեն ու անցկացնեն ընտրությունների ընթացքում հայտնաբերված բոլոր խախտումների ամբողջական ու անկողմնակալ հետաքննություն: Նա հատկապես անհանգստություն է հայտնել ՌԴ ընտրողների շահերը պաշտպանող և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցող «Голос» ասոցիացիայի նկատմամբ ծրագրահենների ձեռնարկած հարձակումների կապակցությամբ:

ԵԱՀԿ միջազգային դիտորդներն էլ հայտարարել են, որ ընտրությունների ընթացքում չի ապահովվել ազատ մրցակցությունը, և որ իրենք, ներկա գտնվելով 115 ընտրական տեղամասում, նրանցից 34-ում, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ հայտնաբերել են հաճախակի խախտումներ:

Խորագիր՝ Նորություններ


06/12/2011