Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆՆ ԱՖՂԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ Է ՏԱՋԻԿՍՏԱՆ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆ



Մոսկվան մտահոգված է, որ Աֆղանստանում կուտակված ամերիկյան զենքն անհատույց կերպով Կենտրոնական Ասիայի մյուս պետություններին հանձնելու դեպքում աֆղանական զինված ուժերը կթուլանան, իսկ Մոսկվան կկորցնի իր ազդեցությունը ամերիկյան արդիական սպառազինություն` անօդաչու թռչող սարքեր, թվային ռադիոկապի միջոցներ, ժամանակակից զրահատեխնիկա ու հրաձգային զենք ստացող պետությունների նկատմամբ:

Մոսկվան կարծում է, որ այդ դեպքում կխախտվի ուժերի հավասարակշռությունը հենց ԱՊՀ ներսում, և պնդում է, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության կրճատումը պետք զուգահեռ ընթանա այդ երկրի զինված ուժերի և ոստիկանության հզորացմանը:

Աֆղանստանից դուրս բերվելիք զենքի հատկացման խնդիրն ԱՄՆ ցամաքային զորքերի կենտրոնական հրամանատարության գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բրուքսն արդեն քննարկել է Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների հետ:

Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Մոսկվայում իր տաջիկ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Տաջիկստանի զինված ուժերի` ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հնարավոր զարգացումների կապակցությամբ և հավաստիացրել, որ Մոսկվան պատրաստ է արտոնյալ պայմաններով ժամանակակից սպառազինություն տրամադրել Տաջիկստանին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


06/12/2011