Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՂՔԵՐԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ



Երեւելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար։ Սա տոնական մի օր նոր եւ մեծագին հանդերձ հագնելով, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խրախճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց։

Երբ երեկո եղավ, զգաստացավ եւ լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»։

Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ անցնում եւ տրտմության ու ցավի են փոխակերպվում, հաջորդ առավոտ կրոնավորների վանք գնաց, որտեղ երկար տարիներ սրբությամբ, գիտությամբ եւ իմաստությամբ Աստծուն ծառայեց եւ, բարի համբավով հռչակվելով ու փայլելով, անանց կյանք փոխադրվեց։

Խորագիր՝ #47 (912) 01.12.2011 – 7.12.2011, Հոգևոր-մշակութային


07/12/2011