Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴՈՒՍ ՀԱՎԱՏՈՎ



Մակարավանքի բակում նրբահյուս խաչքար-հուշարձանից խնկի բույր էր տարածվել չորսբոլորը։ Խաչքարն ամփոփում է այստեղ հուղարկավորված Հայր Վահանի եւ Աշոտ Մելիքբեկյանի աճյուններից մասունքներ։ Հավաքվել են հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիները։ Աշոտի Շարմաղ մայրը դիմելով ներկաներին՝ ասաց.
-Ես որդուս սահման ճանապարհելիս կապում էի զենքերը, հետը հաց դնում։ Մի անգամ էլ մեկնելուց առաջ, տան շեմից հետ դարձավ ու ինձ հարցրեց.
-Մամ, եթե ինձ մի բան պատահի, դու ի՞նչ կանես։
-Կխելագարվեմ, Աշոտ ջան,- պատասխանեցի։ -Այդպես ասացի, սակայն Աշոտիս մահից հետո անցել են տարիներ, ապրում եմ ու չեմ խելագարվում։ Ապրում եմ որդուս հավատով, իսկ որդիս հավատում էր մեր հաղթանակին, մեր երկրի հզորությանը։ Ու ես ապրում եմ այդ հավատով։ Ոչ մեկը չի կարող իմ որդու հավատը սպանել։ Այդ հավատը փոխանցվել է նաեւ որդուս միակ զավակին՝ Անդրանիկին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #48 (863) 8.12.2010 – 15.12.2010, Հոգևոր-մշակութային


24/12/2010