ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սահմանված ժամկետներում դուրս են բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել են կառավարման կետեր եւ բացազատել կապի շարժական հանգույցներ։