ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունիսի 21-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների և իշխող թիմի հաղթանակի կապակցությամբ։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և դրա հանգուցալուծման ուղիները։
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ և շեշտել այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի ժամանակին և լիարժեք իրականացման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին։
Խորագիր՝ Նորություններ