Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ



ՀԱՂԹԵԼՈՒ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸԱպագայի պատմիչը, բնականաբար, շատ մանրամասներ չի իմանա, չի երևակայի անգամ, թե օրհասի պահին հայ ժողովուրդը ինչպես համախմբվելու, բռունցքվելու իմաստնությունն ունեցավ, ինչպես վերջապես վճռեց հակառակորդի ասպատակություններին ոչ թե իր քաղաքակրթությամբ ու վեհանձնությամբ, այլ ուժով դիմագրավել: Ուժին ուժով փոխադարձել: Ընդ որում, ոչ թե կամավորական ցաքուցրիվ խմբերով, այլ ազգային պետականությանը հարիր կանոնավոր բանակով: Բանակ, որի շարքերում կողք կողքի մարտնչում, զոհվում, բայց հաղթում էին Հայաստանի, Արցախի և արտերկրի հայերը: Համայն հայությունը: Պատմության էջերում հարկ էլ չկա, որ հիշատակվի, թե հաղթանակից հետո, ամենածանր տարիներին, հայ ժողովուրդը որքան զոհողություններ կրեց, փորձությունների դիմակայեց, բայց բանակը պահպանեց, զորացրեց: Ոչ միայն ազգային պետականության կարևորագույն ձեռքբերումը լինելու պատճառով: Հայոց բանակը Հայ ժողովրդի թշնամուն հաղթելու հավատը վերականգնեց, ազգային արժանապատվություն, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն հաղորդեց: Եվ դա այն ամենամեծ նվաճումն էր, որ ազգովի ձեռք բերեցինք 20-րդ դարավերջին: Մենք մեր սերունդներին, այո՛, կտակելու ենք, չենք կարող չկտակել, մեր կորուստների մորմոքը, անժամկետանց պահանջատիրությունը, բայց նաև Ազգային բանակի ուժը, ներշնչած կորովն ու վճռականությունը: Հայկական բանակն ու հայ ժողովուրդը իրարից անբաժան են լինելու: Միասին են հաղթելու…

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

գրող, հրապարակախոս

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Բանակ և հասարակություն


24/06/2021