Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՅԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։

Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։

Խորագիր՝ Նորություններ


02/07/2021