Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԵՎ… ՆՈՐ ՍԿԻԶԲ



ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԵՎ... ՆՈՐ ՍԿԻԶԲ«Հայրենապաշտպան դաստիարակություն. ահա մեր փրկության խարիսխը»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

 

Ամեն հայի պարտքն է հիշել, մեծարել հայրենիքին կյանքը նվիրաբերած  քաջորդիներին:

Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի 9-րդ բ դասարանի շրջանավարտները,  նախքան վերջին զանգի միջոցառման մեկնարկը, այցելեցին «Եռաբլուր»՝ խոնարհվելու և շնորհակալություն հայտնելու հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս եղբայրներին:

«Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մի քանի օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց կիսատ երազանքներով և մկրտված կյանքի վերջով նոր կյանքի սկիզբ ավետեցին: Նրանք վառ օրինակ են, որ նորից հերոսներ ծնվում են ՀԱՅ ՄՈՐԻՑ։ Քաջեր միշտ էլ կան, զենք է հարկավոր քաջերի ձեռքին։ Մարդի՛կ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում, հիշեցե՛ք նրանց: Այդ նրանք էին ձեր կյանքը փրկում, այն էլ ի՜նչ գնով: Հիշեցե՛ք նրանց». ահա այս խոսքերով իրենց վերջին զանգը սկսեցին հարազատ կրթօջախում:

Եվ քառօրյա, եւ  44-օրյա պատերազմում կրթօջախում ուսանած բազմաթիվ սաներ մարտերում հերոսացան եւ անմահացան:

«Նրանց կիսատ մնացած երազանքները, իղձերը մենք ենք իրականացնելու. կշենացնենք, կծաղկեցնենք, կհզորացնենք Հայաստանը»,- խոստացան  շրջանավարտները:

 

ԱԼՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (1397) 07.07.2021 - 13.07.2021, Բանակ և հասարակություն


08/07/2021