ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հուլիսի 12-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատարը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021 թ. երրորդ եռամսյակի խնդիրները:
Ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով։