ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Հուլիսի 13-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր ուղիները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021 թ. երրորդ եռամսյակի խնդիրները: