ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
5-րդ զորամիավորումում հուլիսի 13-ին ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են կատարված աշխատանքները և արձանագրել բացթողումները։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է գերակա խնդիրներն և տվել հանձնարարականներ: Հավաք-խորհրդակցության ավարտին նա խրախուսական պատվոգրեր է հանձնել աչքի ընկած ստորաբաժանումների ղեկավարներին և զինծառայողներին։
Խորագիր՝ Նորություններ