ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏՆ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ՌԴ աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, գեներալ գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել է, որ, «Լրջորեն ծանրութեթև անելով մի շարք քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների դիմումները, ինքը որոշել է առաջադրել իր թեկնածությունը ՌԴ նախագահի` 2012 թվականին կայանալիք ընտրություններում, իսկ ընդիմադիր կուսակցություններին կոչ է արել առաջիկա ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով, եթե, իհարկե, նրանց հիմնական մտահոգությունը միայն խորհրդարանում խմբակցություններ ունենալը չէ»:
Խորագիր՝ Նորություններ